Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Ուղիղ 50 րոպե է ոստիկանության քաղաքի վարչությունում փաստաբաններիս թույլ չեն տալիս բարձրանալ մեր վստահորդների մոտ:

Հիշեցնեմ, որ տղաներին բերման են ենթարկել Սուրբ Աննա եկեղեցու բակից։ Հա ու մեկ էլ՝ ՄԻՊ-ից ասել էին, թե հարցը կկարգավորեն։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում այսօր Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը բշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երկու անձի։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment