Սուրբ Աննա եկեղեցում այսօրվա միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի: Այդ մասին Radar Armenia-ին ասացին ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սբ. Աննա եկեղեցու ներսում մի մարդ սադրանք էր իրականացրել՝ փորձելով հարվածել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
