Իրանի զինված ուժերը վաղուց են սպասում ԱՄՆ-ի կողմից ցամաքային գործողության մեկնարկին, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Ի պատասխան Թրամփի վերջին սպառնալիքների՝ ցամաքային գործողության կամ իրանական հողի յուրաքանչյուր թիզ օկուպացիայի վերաբերյալ, որը, անշուշտ, այլևս պարզապես ցանկություն չէ, մենք հայտարարում ենք. իսլամի պաշտպանները վաղուց են սպասում նման գործողությունների՝ ապացուցելու համար, որ դրանց հետևանքը կլինի միայն ագրեսորների ամոթալի գերեվարումը, կտորների բաժանումը և անհետացումը, և որ ամերիկացի հրամանատարներն ու զինվորները Պարսից ծոցի շնաձկների համար կդառնան հիանալի սնունդ», – ասվում է Իրանի պետական հեռարձակողի կողմից մեջբերված հայտարարության մեջ։