Երևանում նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում․ քաղաքապետարան

Երևանում նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում․ քաղաքապետարան

Երեկ Երևանի քաղաքապետարանը միացավ Բնության Համաշխարհային Հիմնադրամի նախաձեռնությանը, որը հիշեցնում է մեզ մեր ընդհանուր տան՝ Երկրի մասին։

Այս նախաձեռնությունը մեզ հիշեցնում է, որ շրջակա միջավայրի պահպանությունը միայն պետական քաղաքականությունների կամ միջազգային համաձայնագրերի շրջանակում չէ։ Այն սկսվում է յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունից և պատասխանատու վերաբերմունքից

Լույսերի խորհրդանշական անջատմամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու էներգախնայողությանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին և բնության հանդեպ հոգատար վերաբերմունքին։

Ի դեպ, վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով:

Իրականացված աշխատանքի արդյունքում Երևանում առաջին անգամ ունենք դրական կանխատեսում, և արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment