«Այսքան ներքև իջնել ձեզ չի սազում». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

«Այսքան ներքև իջնել ձեզ չի սազում». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես բժիշկ եմ, բացարձակ կապ չունեմ քաղաքականության հետ, բայց կարծում եմ, որ այս մանր խոսակցությունները ձեզ հարիր չի: Ձեր մաշտաբները մեծ են, այսքան ներքև իջնել ձեզ չի սազում: Մեծ քաղաքական հարցեր լուծելու փոխարեն, դուք խոսում եք, թե պրիմիտիվ մեկ մարդը ինչ է խոսում: Օրինակ՝ երբ որ դուք ճաշ եք եփում, երբ որ Աննա Հակոբյանը ասում է, թե տաքսիստը ինչ կբամբասի… Քաղաքականությունը մի մադու մասին չէ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա՝ Երևանում շրջայցի ժամանակ ասել է քաղաքացին:

Փաշինյանը արձագանքել է. «Այստեղ իրականում կա հայեցակարգային հարց՝ քաղաքականության և պետության պատկերացումների մասին: Ինձ համար մարդու հետ շփումից դուրս քաղաքականություն չկա: Հայաստանը հարաբերությունների այնպիսի մեծ շառավիղ չի ունեցել, աշխարհաքաղաքական և միջազգային ավելի մեծ հեղինակություն չի ունեցել, ինչպես այսօր…»:

Leave a Comment