Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 4-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 4-7, նախալեռնային շրջաններում՝ 2-5 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 4-8 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 13-17 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 14-17, հովտային շրջաններում՝ 16-20 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6, նախալեռնային շրջաններում՝ 6-11 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 8-12 աստիճան, հովտային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 12-14 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 1-4 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 13-16։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-16, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 29-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 12 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 10 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 2 մ/վրկ արագությամբ։
