ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ընդգրկվել ՔՊ ընտրական ցուցակի 1-ին տասնյակում

Ինչպես արդեն տեղեկացրել է Իրավաբան.net «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները՝ բոլոր քվեաթերթիկների հաշվարկմամբ։ Ցուցակի առաջին տասնյակի ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. Նիկոլ Փաշինյան՝ 933 ձայն,
  2. Արարատ Միրզոյան՝ 853 ձայն,
  3. Սուրեն Պապիկյան՝ 842 ձայն,
  4. Գևորգ Պապոյան՝ 806 ձայն,
  5. Ռուբեն Ռուբինյան՝ 782 ձայն,
  6. Անահիտ Ավանեսյան – 780 ձայն,
  7. Վահագն Ալեքսանյան – 777 ձայն,
  8. Արայիկ Հարությունյան – 766 ձայն,
  9. Հայկ Կոնջորյան – 747 ձայն,
  10. Արսեն Թորոսյան – 745 ձայն։

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավաքել է 717 ձայն և չի ընդգրկվել ցուցակի առաջին տասնյակում։

Այս մասին Իրավաբան.net  տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Leave a Comment