Քուվեյթի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է այսօր երկրի տարածքում 15 անօդաչուների գրոհի մասին։

Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուների հարվածների հետեւանքով Քուվեյթի միջազգային օդանավակայանում խոշոր հրդեհ է սկսվել։

Մասնավորապես, այրվել են վառելիքի բաքեր օդանավակայանում։

Ավելի վաղ Քուվեյթը տեղեկացրել էր հարվածների հետեւանքով ռադարային համակարգի լուրջ վնասման մասին։

Leave a Comment