Իրանը կտրուկ հակահարված կտա, եթե թիրախավորվեն երկրի ենթակառուցվածքներն ու տնտեսական կենտրոնները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ չի իրականացնում կանխարգելիչ հարձակումներ, սակայն պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած նման գործողության։
Փեզեշքիանը նաև դիմել է տարածաշրջանի երկրներին՝ կոչ անելով չթույլատրել, որ իրենց տարածքներն օգտագործվեն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ «Եթե ցանկանում եք ապահովել զարգացում և անվտանգություն, թույլ մի տվեք, որ մեր հակառակորդները պատերազմ վարեն ձեր տարածքներից»,- նշել է Իրանի նախագահը։