ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունները, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։
Իրանում տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքով զոհվել էր Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի և վիրավորների թիվն աճում է։
