Բաքուն և Սումգայիթը հեղեղվել են. ավելի քան 40 մարդ է տարհանվել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը շարունակում են հեղեղված տարածքներում անվտանգության ապահովման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաքու և Սումգայիթ քաղաքներում, ինչպես նաև Ապշերոնի շրջանի տարածքում անվտանգ գոտիներ է տարհանվել 42 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։

ԱԻՆ ուժերը շարունակում են տարհանումը, ինչպես նաև ձեռնարկում են անվտանգության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցներ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment