2018-ի վերջերին, երբ արդեն շատերին սկսեց պարզ դառնալ նոր իշխանության էությունը, միանգամից հայտնվեցին իշխանության մի խումբ սպասարկուներ ովքեր ամենուր փնտրում էին «հագահեղափոխագան պառակտիչների» և մանտրայի պես անընդհատ կրկնում էին «թողեք աշխատեն» ապուշությունը: Թեզը ամբողջապես այսպիսին էր՝
Մի քննադատեք
Մի պառակտեք
Թողեք աշխատեն
Թողեցիք, աշխատեցին.
Վերջին 8 տարվա իշխանության աշխատանքը եղել է բոլորիդ աչքի առաջ: Այդ աշխատանքի արդյունքը՝ հայրենիքի կորուստը նաև 2018-ին «թողեք աշխատեն» պահանջողներինն է:
8 տարի անց «թողեք աշխատեն» ասողները դիրքավորվել են «ընդդիմությանը մի պառակտեք» ոչ պակաս հիմար լոզունգի ներքո: Դա նշանակում է «թողեք ամեն ինչ այնպես ինչպես եղել է»:
Սա իր հերթին նշանակում է ամեն ինչ կարգին է:
Իրականում իհարկե ոչինչ կարգին չի: 2021-ին «կրելու ենք» կարգախոսով հանրությանը մոլորեցրածները 5 տարի նիկոլին հեռացնելու համար ոչինչ չարեցին: 5 տարի փորձեցին բեմադրել բուռն գործունեության իմիտացիա, իսկ իրականում 5 տարի սպասեցին 2026 թվականի ընտրություններին ու ճակատագրի հեգնանքով 5 տարի անց պարզեցին, որ անցողիկ շեմը չեն հաղթահարում:
Սիրելի իրական ընդդիմադիրներ, եթե չեք ցանկանում գնալով փոքրացող հայրենիքում ևս 5 տարի սպասել 2031 թվականի ընտրություններին, ապա այսօր պահանջեք հաշվետվություն նրանցից, ովքեր ձեզ 5 տարի առաջ սուտ խոստումներ էին տալիս: Քննադատեք ում կցանկանաք, բարձրացրեք բոլոր անհարմար հարցերը: Սա ամենաճիշտ, իսկական ժամանակն է դա անելու: Փորձը ցույց է տվել, որ ձեր ձայնը լսելի է միայն ընտրություններին նախորդող մի քանի ամիսներին:
«Թողեք աշխատեն» ասողներին շան տեղ մի դրեք: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր վերջին 5 տարում լիքը ձեռքբերումներ են ունեցել անշարժ գույքի ու փողի տեսքով, ուստի ցանկանում են ամեն ինչ մնա նույնը և սարսափում են փոփոխություններից:
Սիրելի ժողովուրդ դուք պետք ա որոշեք, փոխու՞մ եք ձրիակերներին, թե «թողնում եք աշխատեն»:
Լուսանկարում՝ ընդդիմության «տարանջատում» օպերացիայի հեղինակն է՝ պարբերաբար Մոսկվայում Վիկտոր Սողոմոնյանից ցուցումներ ստացող ու իրականացնող, Միքայել Սրբազանի բանտային նամակները Վիկտոր Սողոմոնյանի հրահանգով «տակով արած» Աղվան Վարդանյանը: