Թոռնիկս ծառայnւմ է, մտահոգությունս բոլորի համար է. ասում եք՝ եթե ինձ չընտրեք, պшտերազմ է լինելու. քաղաքացին՝ Փաշինյանին

tert.am Պարոն Փաշինյան, Ձեզ մի հարց ունեմ։ Իմ թոռնիկը ծառայում է, բայց կոնկրետ միայն իմ թոռնիկի համար չէ մտահոգությունս, մեր երկրի, մեր երեխաների մասին է: Այս մասին Երևանում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել քաղաքացին:


 


«Դուք անընդհատ ասում եք՝ պատերազմ է լինելու եթե ինձ չընտրեք, ես լսել եմ, շատ մեծ մտավախություն կա իմ մեջ ու ես տառապում եմ դրանով»,- նշել է նա:


 


Փաշինյանն ասել է՝ ե՞ս, ես ուրիշ բան եմ ասել: Պետք չէ տառապել, որից հետո քաղաքացին շարունակել է.


 


«Հիմա ես կարող է ընտրում եմ Ձեզ, բայց մեծամասնությունը չի ընտրում, հիմա ես պետք է մտածեմ՝ ըհը, մեր վարչապետին չընտրեցին»,-ասել է քաղաքացին:


 


Փաշինյանն արձագանքել է՝


 


«Տեսեք՝ ես ինչ եմ ասում. ես ասում եմ, որ Ձեզ հայտնի քաղաքական ուժերն ասում են, հանդես են գալիս խաղաղության վերաբանակցելու, վերանայելու օգտին, դա շատ վտանգավոր է»:


 


Բնակչի կարծիքով Փաշինյանը մարդկանց ահուսարսափի մեջ է պահում, որը վարչապետը հերքել է, ասել՝ ընդհակառակը։


 


«Մենք ժողովրդին ասում ենք, որ խաղաղություն ենք հաստատել, այն հաստատված է և կոչ ենք անում՝ խաղաղությանը տեր կանգնեք»,-նշել է նա։ 


 


Քաղաքացին, չնայած Փաշինյանի հերքումների, ևս մեկ անգամ կրկնել է՝ անձամբ է լսել՝ ինչպես է վարչապետը հայտարարում նոր սեպտեմբերյան պատրազմի մասին, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է՝


 


«Ես ասել եմ, ոչ թե որ ես չլինեմ, այլ եթե այդ ուժերը գան իշխանության, այո՛, ես կրկնում եմ, որ դա իմ կանխատեսումն ու համոզմունքն է»,-ընդգծել է վարչապետը:


 


 


Leave a Comment