Ալենը կրակն է ընկել մոր ձեռքը



Սիմոնյան Ալենը հերթական անգամ մտել է ուղիղ եթեր ու մեղադրել լրատվականներից մեկի լրագրողին իր մորը սադրելու համար. լրագրողը Ալենի մորը ցույց էր տվել նրա հայտնի գործողությունը պատկերող նկարը (պատշգամբից թքել էր ընդդիմադիր ցուցարարների վրա՝ նրանց միջնամատ ցույց տալով) ու հարցել՝ ո՞ւմ նկարն է սա, ինչին ի պատասխան տիկինն ասել էր՝ մորդ՝ Ալենի եղբոր հետ միասին շտապելով դեպի ավտոմեքենան:

Ալենը սա որակել է՝ սարդանք՝ չանդրադառնալով հարցին, թե ինչ էր պատկերված այդ նկարում, իր մայրն այնտեղ ինչ էր անում և, իհարկե, դատապարտելով այն, որ ամեն անգամ իրեն հիշեցնում են Երևանի կենտրոնում ընդդիմադիրի երեսին թքելու հայտնի միջադեպը:

Ալենն իսկապես ՔՊ-ի ամենախոցելի դեմքերից է. ամեն անգամ կա՛մ ինքն է հայտնվում տհաճ սկանդալի կենտրոնում, կա՛մ մայրը, որ որդուց բնավ հետ չի մնում:

Ալենն ակնհակտորեն ատելությամբ է լցված ընդդիմադիր ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ՝ թյուրիմացաբար կարծելով՝ խնդիրը նրանք են: Չի հասկանում, որ խնդիրն ինքն ու իրենից հետ չմնացող նմանակող հարազատներն են, որոնց պատճառով է նաև, որ հանրության շրջանում Նիկոլի հանդեպ ատելությունը վերելք է ապրում:

Ալենը հիմա թերևս փորձում է ավելի շատ արդարանալ Նիկոլի մոտ, քան երկխոսել հանրության հետ, քանի որ հասկանում է, որ այս ամենը չի արող անվերջ շարունակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment