Մենք պետք է որոշենք, թե ինչ ապագա ենք ուզում․ Նարեկ Կարապետյանն Ագարակում էր

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների՝ Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ համայնքն էր։ Կուսակցության անդամներն այստեղ ջերմ ընդունելության են արժանացել։ Աջակիցների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերից։

«Մենք պետք է որոշենք, թե ինչ ապագա ենք ուզում մեր երկրում ունենալ։ Մենք ուզում ենք մեր երկրում ունենալ հավասարակշիռ, լուրջ ղեկավար, թե ունենանք մարդ, ով ամեն օր մի նոր հետաքրքիր նյութով համաշխարհային մամուլին զարմանալու առիթ է տալիս»,-նշել է Կարապետյանը։

Վերջինիս խոսքով՝ պետք է օրինակ վերցնել հարևան երկրներից և զարգացնել թե՛ տնտեսությունը, թե՛ զինուժը։

«Թուրքերն ինչ են անում, զարգացնում են իրենց նավատորմը, տեխնիկան։ Ճանապարհ են բացում դեպի Չինաստան։ Ադրբեջանցիներն ինչ են անում, զարգացնում են իրենց տնտեսությունը, Կասպյան ծովով նավահանգիստներ են կառուցում։ Ի՞նչ ենք անում մենք։ Մենք կուկուռուզ ենք ուտում»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment