Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի




 


Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ը, ապրիլի 2-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։


 


Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


 


Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։


 


Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


 


Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 28-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:


 


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


 


 


Leave a Comment