28 մարտի 2026 – 13:35 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գյումրի-Աշոցք ճանապարհըփակ էկցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն ճանապարհը և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածըդժվարանցանելի ենկցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։