Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները Իսլամաբադում կքննարկեն պատերազմի դադարեցումը

Պակիստանը հաստատել է Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների անցկացումը: Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարներն Իսլամաբադ կայցելեն մարտի 29-30-ը՝ քննարկելու տարածաշրջանում լարվածության թուլացման հետ կապված հարցեր:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան ևս հաստատել էր տեղեկությունը, որ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի ներկայացուցիչները համակարգում են պատերազմի կարգավորման համար հանդիպման նախապատրաստումը:

Նախատեսվում էր գագաթնաժողովն անցկացնել Թուրքիայում, սակայն, Հաքան Ֆիդանի խոսքով, հանդիպման վայրը տեղափոխվել է Իսլամաբադ, քանի որ Պակիստանի պաշտոնյաներն այժմ ստիպված են մնալ իրենց երկրում:

Leave a Comment