Իրանը համաձայնել է թույլատրել մարդասիրական օգնությունը Հորմուզի նեղուցով, հայտնել է Arab News-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնիին։
Լրատվականի տվյալներով՝ Թեհրանը բավարարել է ՄԱԿ-ի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն և գյուղատնտեսական արտադրանք տեղափոխելու վերաբերյալ, և հայտնել է իր պատրաստակամությունը՝ ուղեկցելու բեռը նեղուցով։ Այս որոշումը դիտվում է որպես տարածաշրջանում մեկամսյա ռազմական գործողություններից հետո իրավիճակը մեղմելու առաջին քայլ։
«ՄԱԿ-ի խնդրանքին ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշել է հեշտացնել և արագացնել մարդասիրական օգնության անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով»,- գրել է Բահրեյնին։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։
