Ռուսաստանը ժամանակավորապես կարգելի բենզինի արտահանումը

Ռուսաստանը ապրիլի 1-ից նախատեսում է ժամանակավորապես արգելել բենզինի արտահանումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է РИА Новости-ից։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն Էներգետիկայի նախարարությանն արդեն իսկ  հանձնարարել է պատրաստել համապատասխան որոշման նախագիծ։

Արգելքը հավանաբար կտարածվի բենզինի արտահանմամբ զբաղվող բոլոր ընկերությունների ու անհատ ձեռներեցների վրա։

«Այն կգործի ժամանակավորապես՝ ներքին շուկայում վառելիքի գների կայունացման և ներքին պահանջարկի ապահովման կայունացման համար։ Ենթադրվում է՝ սահմանափակումն ուժի մեջ կլինի մինչև հուլիսի վերջ»,- նշում է աղբյուրը։

Leave a Comment