
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև ատելությունը հասել է գագաթնակետին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես կարգավորել եմ ութ պատերազմ, և սա պետք է լիներ ամենադյուրիններից մեկը, բայց երկու նախագահների միջև ատելությունն անսահման է»,- նշել է նա։ Թրամփը հավելել է, որ սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։