Օմանի պետական ONA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկու անօդաչու թռչող սարքեր են հարձակվել երկրի հարավային Դոֆար նահանգի կենտրոն հանդիսացող Սալալա քաղաքի նավահանգստի վրա։
Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետևանքով օտարերկրյա աշխատակիցը ստացել է միջին ծանրության վնասվածքներ։
Նյութական վնաս է կրել նաև նավահանգստի կռունկներից մեկը։ Դեռևս չի հաղորդվում, թե մերձավորարևելյան հակամարտության կողմերից որն է իրականացրել հարձակումը։