Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար, հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը:
«Հանցագործ ամերիկա-սիոնիստական թշնամին երրորդ հարձակումն է կատարել «Բուշեր» ատոմակայանի վրա։
Հրթիռը հարվածել է էլեկտրակայանի տարածքին։ Զոհերի, ֆինանսական կամ տեխնիկական վնասների մասին տեղեկություններ չկան»,- նշել է գերատեսչությունը։