Վթար, Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada» և «Ford», վիրավnր կա․ Shamshyan



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի խաչմերուկում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Ա․-ի վարած «Lada Priora» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Արտավազդ Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lada Priora»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment