Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդգրկվել է Ներման հարցերի հանձնաժողովի կազմում

վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդգրկվել է Ներման հարցերի հանձնաժողովի կազմում։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։

Հիշեցնենք որ Արման Սարոյանը, (նախկինում Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալուծ էր հռչակվել սույն թվականի հունվարի 27-ին, նա ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Որոշման համաձայւն՝ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կփոխարինի Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանին։

Leave a Comment