ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Չինաստանին՝ ընդգծելով, որ Պեկինի գործողությունները հարգանքի են արժանի։
«Դուք պետք է մեծ հարգանք ունենաք Չինաստանի նկատմամբ՝ նրանց կատարած աշխատանքի համար։ Անկախ նրանից՝ դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, դուք պետք է հարգեք նրանց դրա համար», – ասել է Թրամփը Մայամիում կայացած ֆորումում։
Թրամփը նաև հաստատել է, որ մայիսին պատրաստվում է այցելել Չինաստան։