Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 28-ին – armeniatoday.am

Հայաստանում մարտի 28-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում սպասվում է անձրև։

Օդի ջերմաստիճանը մարտի 28–29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4–5 աստիճանով։ Քամին՝ հարավարևմտյան, 2–5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 14–17 մ/վ։ Տեղումները կշարունակվեն մինչև ապրիլի 1-ը։

Երևանում մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29–31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը մարտի 28-ի ցերեկը կլինի +15-ից +17 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +8-ից +12, Կոտայքում՝ +6-ից +10։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +7-ից +11, Լոռու մարզում՝ +13-ից +16 աստիճան։ Տավուշում ցերեկը կանխատեսվում է +13-ից +16, Արագածոտնում՝ +6-ից +9 աստիճան։

Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +15-ից +18, Արմավիրում՝ +16-ից +18 աստիճան։ Վայոց ձորում ցերեկը սպասվում է +5-ից +8, Սյունիքում՝ +4-ից +7 աստիճան։

Ըստ «Յանդեքս»-ի՝ մարտի 28-ին Արցախում սպասվում են անձրևներ։ Ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի մոտ +12 աստիճան։

Leave a Comment