Աղջկա, մոր աչքի առաջ անմարդկային ձևով ձերբակալել են Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացուն. փաստաբան

«Միքայել Մարգարյանին տղայի, աղջկա և մոր աչքի առաջ անմարդկային ձևով ձերբակալել են։

Ես իմ համերաշխությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին»,- հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հետ վեճից հետո ձերբակալված Միքայել Մարգարյանի հետապնդմանը:

«Դեռ երեկ էր պարզ, թե ինչ է արվելու։ Երեկ ձերբակալել էին, սակայն չպահեցին, քանի որ Սիմոնյանն էր հրահանգել ձերբակալել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ձերբակալությունը նրա հրահանգով է կատարվել։

Իրենց խնդիրն էր նաև հնարավորինս նվաստացնել և ցավ պատճառել ընտանիքի անդամներին։ Ցանկացած նորմալ մարդու համար դժվար է տեսնել իր հարազատի ցավը, երբ նրան այդպես վատ ձևով ձերբակալում են՝ իր մոր և երեխաների աչքի առաջ։

Սա հատուկ է արված»,- մանրամասնել է փաստաբանը:

Leave a Comment