Բացահայտում Արեգակի ներսում | Radar Armenia

Բացահայտում Արեգակի ներսում

Գիտնականները հայտնաբերել են, թե որտեղ է ձևավորվում Արեգակի հզոր մագնիսական դաշտը, որը պատասխանատու է արեգակնային բծերի, բռնկումների և հսկայական պլազմային արտանետումների համար։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ գործընթացը տեղի է ունենում Արեգակի տեսանելի մակերևույթից մոտ 200 հազար կիլոմետր խորքում՝ հատուկ շերտում, որը կոչվում է տախոկլին։ Այդ խորությունը համարժեք է մոտ  Երկրի տրամագծին։ Գիտնականները Արեգակի ներսում ուսումնասիրել են պլազմայի շարժումները՝ օգտագործելով տիեզերական և երկրային աստղադիտակների տվյալներ։ Նրանք հետևել են Արեգակի մակերևույթով տարածվող տատանումներին, որոնք առաջանում են նրա ներքին շերտերի շարժումների պատճառով։ 

Վերլուծությունը ցույց է տվել, որ Արեգակի ներսում պլազմայի պտտվող գոտիները ձևավորում են յուրահատուկ «թիթեռի պատկեր», որը համապատասխանում է Արեգակի 11 տարվա ակտիվության ցիկլին և արեգակնային բծերի տեղաշարժին։ Այս բացահայտումը կարևոր է, քանի որ Արեգակի մագնիսական դաշտն է առաջացնում հզոր արեգակնային փոթորիկներ։ Դրանք կարող են ազդել Երկրի վրա՝ խաթարելով արբանյակների աշխատանքը, կապի համակարգերը և էլեկտրական ցանցերը։ Նոր տվյալները կարող են օգնել գիտնականներին ապագայում ավելի լավ կանխատեսել տիեզերական եղանակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment