Իրանը ստացել է խիստ կարևոր խաղաքարտ՝ ազդելու ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա. Ոսկանյան

Շատերն են գրում Հորմուզի նեղուցի կարևորության տարբեր բաղադրիչների մասին, բայց դրանցից մեկը կարծես թե դուրս է մնացել ուշադրությունից։ Գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նեղուցի նկատմամբ իրանական ամբողջական վերահսկողությունը և կառավարումը, նշանակում է Իրանի վերահսկողություն ծրագրվող մի քանի միջազգային տրանսպորտային միջանցքների վրա։

Դրանցից մեկը, մասնավորապես, Հնդկաստանը ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին կապող, իսկ այնուհետ դեպի Հունաստան շարունակվող միջազգային տրանսպորտային հանգույցն է, որի ճակատագիրը կախված է Հորմուզի նեղուցում իրավիճակից։

Նեղուցը սեփական վերահսկողության տակ վերցնելով Իրանը նաև փակում է այս ճանապարհով Իսրայելի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը։

Հորմուզի նեղուցի վերհսկողթւյամբ Իրանը ստացել է խիստ կարևոր խաղաքարտ՝ ազդելու, առանց չափազանցության, ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա»,-գրել է նա։

Leave a Comment