Միքայել Մարգարյանը ձերբակալվել է․ ՔԿ


Հասարակություն


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Այս մասին  հայտնել են Քննչական կոմիտեից։

 

«Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026թ․ մարտի 26-ին Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- հայտնում է քննչական կոմիտեն:

 

Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել միջադեպին՝ նշելով, որ տեղի ունեցածը քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք է:


Leave a Comment