IRNA. Իրանի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման հետևանքով երկու աշխատող է զոհվել

Իրանի հարավում գտնվող ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու աշխատող, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է IRNA-ն՝ հղում անելով Ֆարս նահանգի իշխանություններին, որտեղ գտնվում է գործարանը։

Նրանց տվյալներով՝ Ֆիրուզաբադ քաղաքում ԱՄՆ-ի և Իսրայելի կործանիչների կողմից ցեմենտի գործարանի վրա հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, երկուսը՝ վիրավորվել, իսկ գործարանը նյութական վնասներ է կրել։

Leave a Comment