
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ-ում և առհասարակ.
Քաղաքական հայտ ներկայացնողը չպետք է դիրքավորվի այն ելակետից, թե բա՝
ես եմ վարչապետը,
իմ մրցակցային դիրքերից ելնելով այս կամ այն ընդդիմադիր թեկնածուն չպետք է առաջադրվի, …. այն մեկը՝ կիսով չափ առաջադարվի, …. երրորդն այնպես առաջադրվի, որ ինձ հարմար քաղաքականապես հարմար լինի, … չորրորդը՝ առաջադրվի, որ այնպես լինի, որ ես մրցակցային լինեմ:
Հավելյալ գնահատական, որակում, դետալիզացիա չեմ անում, չնայած մի այլ կարգի կարող էի անել.
դուք ընդդիմություն քանդելու օրակարգո՞վ եք մտել,
թե ձեզ մտցրել են…
ի՞նչ խնդրով եք մտել գործընթաց …
խնդիրը պետք է լինի մեկից ազատվելը և ոչ թե որևէ, կամ ցանկացած մեկի քաղաքական ամբիցիաների ներքո ինքնադրսևորվելը:
Ձեզ զսպեք, կարգի բերեք, ադեկվատ ու մրցակցային-համագործակցային դաշտ բերեք ինքներդ ձեզ, որ երկրի հարց լուծենք:
Հայաստանը և ԱՊՀ-ն շատ փոքր են:
Ամեն բան էլ ճշգրտելի է: Ամեն մեկի մասով:
Համեստ ու զուսպ լինելը արժանապատվության նշան է, իսկ կառավարելի լինելը՝ թուլության:
Լայն մտածեք:
Ես հասանելի եմ»: