Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի

Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի

ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի մարտի 27-ի վճռով ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ի. ըստ այդմ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին։

Հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 18-ի որոշումը կմնա անփոփոխ: Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment