Ճապոնիայի կառավարությունը խստացնում է քաղաքացիության տրամադրման կանոնները

Ճապոնիայի կառավարությունը ապրիլի 1-ից կխստացնի քաղաքացիության տրամադրման պահանջները՝ երկրում բնակության նվազագույն ժամկետը հինգից հասցնելով տասը տարվա։

«Սա պահանջների վերանայում է, որը սահմանում է, որ սկզբունքորեն անձը պետք է բնակվի Ճապոնիայում առնվազն տասը տարի և ինտեգրված լինի ճապոնական հասարակությանը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է արդարադատության նախարար Հիրոշի Հիրագուտին։

Ավելին, հարկային վճարումների ստուգման ժամկետը կերկարաձգվի մեկից մինչև հինգ տարի, իսկ սոցիալական ապահովագրության վճարներինը՝ մեկից մինչև երկու տարի: Դիմումները կգնահատվեն նաև այսպես կոչված «ճապոնական հասարակության հետ համատեղելիության» հիման վրա, որը կներառի առօրյա կյանքում ճապոներենով շփվելու ունակությունը:

Leave a Comment