ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանում գտնվող ուրանի հանքաքարի խտանյութի գործարանի վրա

ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի կենտրոնական Յազդ նահանգում գտնվող ուրանի հանքաքարի խտանյութի գործարանին։ Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։

«Յազդ նահանգի Էրդեկան քաղաքում գտնվող ուրանի հանքաքարի խտանյութի (yellowcake) գործարանը թիրախավորվել է ԱՄՆ-Իսրայելական ուժերի կողմից», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​​​հեռարձակողը։ Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով ռադիոակտիվ տարրերի արտանետում չի եղել։

Leave a Comment