«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն անդրադարձել է երկարատև խաղաղություն հաստատելու հարցին։ Նա ընդգծել է, որ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։
Նա խոստացել է միավորել երկիրը և այն դարձնել ուժեղ՝ թե նտեսությամբ և թե խաղաղությամբ։
Կարապետյանը հիշեցրել է, որ իշխանությունը խոստացել է խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ, որոնցում պարտվել է։
«Որպես վարչապետ՝ ես կապահովեմ ուժեղ և երկարատև խաղաղություն։ Այդ խաղաղությունը հիմնված կլինի ուժեղ դիվանագիտության, անվտանգության մի քանի երաշխավորների, ուժեղ պաշտպանության վրա` ուժեղ սահմաններով եւ 10,000 անօդաչու թռչող սարքերով, պաշտպանված երկնքով և արդիականացված, պրոֆեսիոնալ վերազինված բանակով»,- շեշտել է նա։
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ Հայաստանն այսօր ունի ժամանակավոր խաղաղություն։ Նա նշել է, որ այն ժամանակավոր է, որովհետև շթույլ խաղաղություն է՝ առանց մի քանի երաշխավորների, թույլ սահմաններով և թույլ պաշտպանությամբ։
Ըստ նրա՝ ուժեղ խաղաղությունը հիմնված է նաև ուժեղ տնտեսության վրա՝ նոր գործարաններով, 300.000 նոր աշխատատեղերով և բիզնեսի ու գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ «Մենք կսահմանենք ցածր հարկեր բիզնեսի համար, կստեղծենք նոր աշխատատեղեր մարդկանց համար և կբարելավենք կյանքի որակը։ Մենք կունենանք ավելի ուժեղ դիվանագիտություն և ավելի ուժեղ պաշտպանություն, որոնք կերաշխավորեն խաղաղությունը՝ գործով, ոչ թե խոսքով»,- նշել է նա։
Կարապետյանը կոչ է արել բոլոր հայերին՝ չվախենալ։ «Թույլ մի՛ տվեք, որ նույն մարդիկ, ովքեր արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով»,- հավելել է նա։
