
Դամասկոսի նախագահական համալիրը դարձել է օտարերկրյա ռազմական փորձագետների և մասնագետների կենտրոն, հաղորդում է Fars գործակալությունը։
«Sheraton Damascus հյուրանոցը և Դամասկոսի նախագահական համալիրը նաև հավաքատեղիներ են իսրայելցի, ամերիկացի և բրիտանացի խորհրդականների և փորձագետների համար։ Ցանկացած օբյեկտ, որտեղ տեղակայված են օտարերկրյա զինվորականներ, անկախ իր աշխարհագրական դիրքից, Իրանի համար օրինական թիրախ կհամարվի, եթե այդ գործողությունները չդադարեցվեն»,- նշվում է Իրանի պաշտոնական հայտարարության մեջ։