Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Շքանշանն ինձ հանձնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով իմ մեծ ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։
Շնորհակալ եմ մեծ պատվի արժանացնելու համար»,- ընդգծել է Պապիկյանը:
