Մասնագիտական հմտություն և օպերատիվություն. Փորձագիտական կենտրոնի փորձագետները՝ «Կանազ»–ի հրդեհի վայրում են – Tsayg

Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող քառահարկ շինությունում: Չնայած իրավիճակի բարդությանը՝ մասնագիտական արձագանքը չուշացավ։ Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին:

Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.

  • հրդեհատեխնիկական փորձաքննություն – կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում.
  • շինարարական փորձաքննություն – կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում.
  •  Ապրանքագիտական փորձաքննություն – գույքային և նյութական վնասի հաշվարկում:

Մեր փորձագետների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ստանալ հրդեհի ամբողջական պատկերը և տալ մասնագիտական հստակ եզրակացություն:

Leave a Comment