Անազատության սիրահարները, վասալները Հայաստանում հայտնվել են լուսանցքում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Լևոն Սարդարյանն ու բանախոսը զրուցում են ներքաղաքական իրավիճակի, անկախության նկատմամբ հանրության վերաբերմունքի մասին։ Արշակյանի խոսքով, Հայաստանը հրաժարվում է լինել ինչ–որ մեկի ֆորպոստը, ուղեկալը։