ԵՄ-ում մտադիր են գաղտնի պահել տվյալները նույնիսկ ԱՄՆ-ից․ աճում է անվստահությունը դաշնակիցների միջև



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Եվրամիությունում առաջարկվել է խստացնել տեղեկատվության պաշտպանության ռեժիմը՝ մտավախությունների ֆոնին, որ կարևոր տվյալները կարող են արտահոսել «ոչ բարեկամական» երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի։

Աղբյուրի խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաներին նույնիսկ խորհուրդ է տրվում ԱՄՆ կամ Չինաստան մեկնելիս չտանել էլեկտրոնային սարքեր, իսկ եթե դա անհնար է, ապա վերադարձից հետո դրանք ամբողջությամբ մաքրել։ Նշվում է, որ ԱՄՆ-ը ներառվել է ռիսկային երկրների ցանկում այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի նկատմամբ։

ԵՄ-ում ընդգծում են, որ միությունն ավելի «գեոպոլիտիկ» է դարձել և չի ցանկանում բացահայտել զգայուն տեղեկատվություն՝ հատկապես ռազմական և առևտրային բանակցությունների ֆոնին։ Արդյունքում նախատեսվում է սահմանափակել փաստաթղթերի հասանելիությունը, ընթերցել դրանք միայն հատուկ պաշտպանված տարածքներում և նվազեցնել տեղեկատվության փոխանցումը նույնիսկ որոշ գործընկեր կառույցներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment