1․ «Հանցավորության մակարդակը նվազել է 3,2%-ով , 768կգ ապօրինի թմրամիջոց է հանվել շրջանառությունից»․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան

2․ «Անչափահասները կրիմինալ են դարձել», «պետք է հետևողական լինել», «ՆԳՆ-ից գոհ եմ»․ քաղաքացիները գնահատում են ՆԳՆ աշխատանքները

Մարտի 25-ին ԱԺ-ում  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցերին, որոնք վերաբերել են վերաբերել են հանցավորության դեմ ուղղված պայքարի՝ գերատեսչության գործունեությանը։

Նախարարը երկու դրական վիճակագրություն է ներկայացրել։

2025թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՀՀ-ում 3,2%-ով նվազել է հանցավորության մակարդակը։

«3,2%- նվազումը իրավապահ համակարգի համախմբված ջանքերի արդյունք  է»․ ասել է նախարարը։

2026թ․ կտրվածքով ապօրինի շրջանառությունց հանվել է 768կգ թմրամիջոց՝ 80% ավելի քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։

«Սա ռազմավարական արդյունք է, որովհետև մենք կենտրոնացել ենք թմրամիջոցների ներմուծման և արտադրության շրջանի վրա։ Եվ թույլ չենք տվել հետագայում նմանատիպ հարույր հազարավոր դեպքերի առկայությունը»․ դրական վիճակագրությունը այսպես է բացատրել նախարարը։

Այս հայտարարությունների ֆոնին՝ ՆԳՆ-ից Armenia Today-ին մարտի 26-ին հաղորդել են, որ ոստիկանները խուզարկություններ են իրականացրել մայրաքաղաքի 20 հասցեում:

Իսկ ինչ վերաբերում է անչափահասների մասնակցությամբ դեպքերին, Սարգսյանը խորհուրդ է տվել հատկապես հանրային խոսույթում ավելի զգույշ լինել ձևակերպումների հարցում և ավելի «հոգատար» գտնվել երեխաների և խոցելի խմբերի նկատմամբ։

Այն, որ հատկապես նախընտրական շրջանում հասարակության և տարբեր քաղաքական ուժերի կողմից հաճախ է խոսվում ՆԳՆ գործունեության մասին, նախարարը որևէ արտառոց բան չի նկատել։

«Աշխարհին հայտնի մեթոդաբանությամբ նախընտրական շրջանում հատկապես հանցավորության դեմ պայքարը դառնում է այն թեմաներից մեկը, որը նորմալ է որ անընդհատ պիտի քննարկվի»․ ասել է Սարգսյանը։

Անդրադառնալով գերատեսչության 2026թ․ գործունեությանը՝ Սարգսյանն ասել է, որ շեշտը դնելու են հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքների վրա։

Armenia today-ը քաղաքացիների շրջանում կատարված հարցմամբ փորձել է պարզել՝ իսկ արդյոք մեր քաղաքացիները նկատել են հանցագործությունների նվազում, գո՞հ են ՆԳՆ՝ հատկապես անչաափահասների ուղղությաամբ տարվող աշխատանքներից և ի՞նչ սպասելիքներ ունեն նախընտրական և հետընտրական շրջանում։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք հանցագործությունների աճ, այլ ոչ թե նվազում են նկատել հատկապես հատկապես անչափահասների շրջանում։

«Հանցագործությունների զգալի աճ է նկատվում հանրապետությունում։ Մանավանդ անչափահասների շրջանում դանակահարության դեպքեր են լսում, որն անհանգստացնում է»․ ասել է մի քաղաքացի։

Որոշ քաղաքացիներ հիմա ավելի դրական են գնահատում ՆԳՆ աշխատանքները՝ քան նախկինում։

«Հիմա աշխատանքներ արվում են, ես դժգոհ չեմ»․- ասել է մի քաղաքացի։

Նախընտրական և հետընտրական շրջանում ՆԳՆ և առհասարակ գործող կառավարությունից քաղաքացիների ակնկալիքները տարբեր են։

«Հիմա ոչ մի ակնկալիք չի իրականանում, այս իշխանություններից այդքան էլ շատ ակնկալիքներ չունեմ»․ այսպես է ասել մի քաղաքացի։

Ոմանք էլ դրական արդյունքի հասնելու համար պատասխանատու են համարում ոչ միայն պատասխանատվությանը։

«Կարծում եմ և՛ ծնողները, և՛ պետությունը ավելի հետևողական պետք է լինեն»․ ասել է մի այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Leave a Comment