Ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Բիլ Մարը կդառնա հեղինակավոր Մարկ Տվենի անվան հումորի մրցանակի դափնեկիր. Հայտնում է Վաշինգտոնի Քենեդիի մշակութային կենտրոնը, թեև ընդամենը մի քանի օր առաջ Սպիտակ տունը կտրականապես հերքում էր այդ տեղեկությունը։ Կենտրոնի հանրային կապերի փոխնախագահ Ռոմա Դարավին նշել է, որ մրցանակը արդեն գրեթե երեք տասնամյակ տրվում է հումորի ամենաազդեցիկ ներկայացուցիչներին։ Նրա խոսքով՝ Բիլ Մարը երկար տարիներ ազդեցություն է ունեցել ամերիկյան հանրային քննարկումների վրա՝ հաճախ սուր և «քաղաքականորեն ոչ կոռեկտ» կատակներով։
Ավելի վաղ The Atlantic պարբերականը հայտնել էր, որ Մարը կստանա մրցանակը, սակայն Սպիտակ տունը դա անվանել էր «կեղծ լուր»։ Մարկ Տվենի մրցանակը Քենեդիի կենտրոնը շնորհում է 1998 թվականից՝ հումորի և հասարակական մեկնաբանության ոլորտում նշանակալի ներդրում ունեցող գործիչներին։ Նախկին դափնեկիրների թվում են Քոնան Օ’Բրայենը, Դեյվ Շափելը, Ջուլիա Լուի-Դրեյֆուսը և այլք։ Մրցանակաբաշխությունը նախատեսված է հունիսի 28-ին՝ Քենեդիի կենտրոնի նախատեսվող վերանորոգումից անմիջապես առաջ, որը կարող է տևել մոտ երկու տարի։
