Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է ՆԱՏՕ-ի ներսում պառակտման մասին

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն պառակտվել է. հյուսիսային երկրները պաշտպանում են լիբերալ աշխարհակարգը, մինչդեռ դաշինքի մաս կազմող արևմտյան պետությունները կողմ են գործարքների կնքմանը:

«Մենք, հավանաբար, տեսնում ենք ոչ թե խզում, այլ տրանսատլանտյան գործընկերության պառակտում։ Համաշխարհային Հյուսիսը ստանձնել է լիբերալ աշխարհակարգի պաշտպանի դերը, մինչդեռ համաշխարհային Արևմուտքը վերածվում է ԱՄՆ-ի՝ կողմ գործարքների կնքմանը»,- ասել է Ստաբը Politico-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր»՝ կոշտ քննադատելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանի հետ դիմակայության և Հորմուզի նեղուցի բացման գործողությունների հարցում Վաշինգտոնին աջակցելուց հրաժարվելու համար։

Leave a Comment