120 մլն դոլար՝ 5 զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Այդ կլաստերներն են Գյումրին, Եղեգիսը, Գորիսը , Դաշտադեմը և Ջերմուկը, ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը

120 մլն դոլար՝ 5 զբոսաշրջային կլաստերների զարգացման համար


ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Այս տարվանից սկսած 5 զբոսաշրջային կլաստերներում 120 մլն դոլարանոց վարկային և պետական միջոցներով կիրականացնենք զբոսաշրջային ենթակուցվածքների զարգացման ծրագրեր, հայտարարել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։


«Այդ կլաստերներն են Գյումրին, Եղեգիսը, Գորիսը , Դաշտադեմը և Ջերմուկը», – ասաց Գևորգյանը ասուլիսի ժամանակ։


Նա հայտնեց նաև, որ ընդհանուր առմամբ կլաստերները 20-ն են, սակայն առաջիկա հինգ տարիների ընթացքում ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներն առաջնահերթ կիրականացվեն հենց այս 5 զբոսաշրջային կլաստերներում։

Leave a Comment