Ռուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից․ Պուտին



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից, հայտարարել է Պուտինը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայում Արևմուտքի կողմից հովանավորվող հեղաշրջումը ողբերգական իրադարձությունների ամբողջ շղթայի պատճառն էր։

Հենց նրանք էին, որ աջակցեցին Ուկրաինայում հեղաշրջմանը, և սա առաջացրեց ողբերգական իրադարձությունների ամբողջ շղթան, որը շարունակվում է մինչ օրս»,- ընդգծել է նա։

ՌԴ նախագահի խոսոքով, Ռուսաստանի հարաբերությունները եվրոպական երկրների հետ ճգնաժամի մեջ են, և դա Մոսկվայի մեղքը չէ.

«Եվրոպական ճգնաժամը ծագել է ինչպես նախորդ ամերիկյան վարչակազմի, այնպես էլ մի շարք առաջատար եվրոպական երկրների պատճառով։ Մոսկվան երբեք չի հրաժարվել Եվրոպայի հետ հարաբերությունները վերականգնելու գաղափարից»։





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment