Հումանիտար օգնություն Իրանին, միջադեպ ԱԺ-ի մոտ, «Ուժեղ Հայաստանի» անվտանգային հուշագրերը․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Մարտի 23ից 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Todayտեսանյութում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրության՝ հանրաքվեով չընդունվելու դեպքում նորից հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանը հեռախոսով քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Հայաստանը խնդրել է տեղափոխել Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարը:

Զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են իրականացրել դատախազության առաջ:

Վարդենիսում դանակահարված 3 պահեստազորային է հոսպիտալացվել:

Ալեն Սիմոնյանի հետ միջադեպից հետո 2 անձ է բերման ենթարկվել, ավելի ուշ նրանց ազատ են արձակել։

Երևանում ծննդկան է մահացել:

«Ուժեղ Հայաստանն» անվտանգային հուշագրեր է ստորագրել հոլանդական և հունական 2 ընկերության հետ:

Ֆրանսիայում հայազգի թեկնածուներն անցել են տեղական խորհուրդներ:

Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը՝ գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, առաջին անգամ հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել արցախցի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում․ երևանամերձ համայնքներում աջակցության չափը սահմանվել է 4 մլն դրամ։ 

 

 

 

Leave a Comment