Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթիմիջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյանառաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։
Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–իմիջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մերերկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնքնպաստում են տնտեսության տարբեր ճյուղերիզարգացմանը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանըհամոզմունք է հայտնել, որ ԱՄՀ–ի կողմից Հայաստանիհամար հաստատված նոր ծրագրի շրջանակումտրամադրվելիք միջոցները կնպաստեն ՀՀԿառավարության բարեփոխումների առաջմղմանը։
Ալեքսանդր Թիմանն ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ–ն պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական դիմակայության ապահովմանը, զարգացման տեմպերին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։
