Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե Իրանի շուրջ զարգացումներն ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, ասել է, որ փորձագիտական գնահատականներ չի կարող տալ։
«Տարբեր կերպ է ազդում պետությունների վրա։ Մեկի տարածքում մոլորված դրոն է ընկնում, մյուսի տարածքում նպատակաուղղված դրոն է ընկնում, այն մյուսի տնտեսական մատակարարումների շղթաներն են խափանվում, և դա ազդեցություն է ունենում տնտեսության վրա գների աճի տեսքով, աշխատանքների հապաղման տեսքով, օրինակ՝ շինարարության մեջ և այլն։ Իհարկե մենք բավարար քայլեր ձեռնարկել ենք նաև մինչև այդ ճգնաժամի մեկնարկը, բայց եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև Հայաստանի վրա և առհասարակ աշխարհի վրա»,- ասել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։